AM | RU
USD
EUR
RUB

Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք կունենա միայն դատապարտյալը, ներման առաջարկ ՀՀ նախագահին կներկայացնի վարչապետը

 
 

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար սկսել է քննարկել «Ներման մասին» օրենքի նախագիծը, որը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ օրենքով սահմանվել են ներման խնդրագիր ներկայացնելու սուբյեկտները: «Թեպետ միջազգային պրակտիկայում կան դեպքեր, երբ ներման խնդրագիր կարող են ներկայացնել թե դատապարտյալը, թե այլ անձինք, այնուամենայնիվ, մեր Սահմանադրության պահանջն է, որ ներման խնդրագիրը կարող է ներկայացնել միայն դատապարտյալը՝ որպես բացառիկ իրավունքի սուբյեկտ: Ըստ այդմ՝ համապատասխան կարգավորումներ են նախատեսվել օրենքով: Միևնույն ժամանակ, չբացառելով այն հնարավոր դեպքերը, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, տարբեր հեղինակավոր անձինք դատապարտյալի մերձավորները ներում շնորհելու միջնորդությամբ կարող են դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին, նախագծում սահմանվել է, որ դատապարտյալին ներում շնորհելու միջնորդություն կարող է ներկայացվել: Նախագծում չեն սահմանվել միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտները, սակայն դրանք հիմք են ներման հետ կապված գործընթաց սկսելու համար բացառապես այն դեպքում, երբ կա դատապարտյալի ներման խնդրագիրը»,- ընդգծեց Քրմոյանը:

Օրենքի նախագծում սահմանվել են դրույթներ ներման խնդրագրի ինստիտուտի վերաբերյալ: «Դատապարտյալը խնդրագրում պետք է անդրադառնա գործի հակիրճ նկարագրությանը, ներկայացնի խնդրի էությունը: Նախատեսվել է կարևոր դրույթ, որ պետք է սահմանվի դատապարտյալի վերաբերմունքը իր կատարած հանցանքի վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե դատապարտյալը չի պահպանում պարտադիր պահանջները, նրա խնդրագիրը պետք է քննարկման առարկա դառնա»,- մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը:

Նախագծով սահմանվել են նաև ներման դրսևորումները: «Մասնավորապես սահմանվել է, որ նախագահի հրամանագրով դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, բացի դրանից՝ պատիժը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով: Հրամանագրի հիման վրա դատապարտյալը չի կարող ազատվել դատական ակտով սահմանված նյութական կամ ոչ նյութական վնասը հատուցելու պարտականություններից, ինչպես նաև չի կարող հանվել դատվածությունը»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Օրենքը կարգավորում է նաև ներման գործում ներգրավված մարմինների փոխհարաբերությունները: «Սահմանադրության 139 հոդվածի լույսի ներքո ամրագրվել է, որ նախագահին առաջարկություններ ներկայացնելու է հանրապետության վարչապետը: Սահմանադրության պահանջն է, որ հանրապետության Նախագահին ներում շնորհելու մասին առաջարկություն պետք է ներկայացնի որևէ մարմին: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը: Ներում շնորհելու առաջարկություն ներկայացնում է որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ: Մենք պահպանել ենք նաև ներման հարցերով խորհրդատվական հանձնաժողովի գոյությունը, և վարչապետին կից կստեղծվի այդ հանձնաժողովը: Ներման խնդրագրի մերժումից մեկ տարի հետո դատապարտյալը կարող է կրկին խնդրագիր ներկայացնել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են բացառիկ հանգամանքներ»,- պարզաբանեց Քրմոյանը:

Դատապարտյալը ներման խնդրագիրը ներկայացնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, որը պարտավոր է այն երեք օրվա ընթացքում ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարությունը առավելագույնը 30-օրյա ժամկետում կազմում է անձնական գործ և ներկայացնում է վարչապետին, որից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում այն ներկայացնում է ներման հանձնաժողովին, իսկ խորհրդատվական բնույթի զեկույցը 20-օրյա ժամկետում տրամադրվում է վարչապետին: Այնուհետև վարչապետի առաջարկությունը ներում շնորհելու կամ մերժելու վերաբերյալ ներկայացվում է հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիրը կամ իր առարկություններով ետ ուղարկել վարչապետին: Վարչապետը կարող է ընդունել առաջարկությունները և խմբագրել հրամանագիրը կամ չընդունել և հրամանագիրը ետ վերադարձնել նախագահին, իսկ այս դեպքում նախագահը պետք է ստորագրի այն կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը չի ստորագրում հրամանագիրը և չի դիմում Սահմանադրական դատարան, հրամանագիրն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:

Լրահոս
Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ այսուհետ չեն լինելու պետության շահերին հակասող բաշխումներ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Ճանապարհային ոստիկանները «Վերջին զանգի»-ն ընդառաջ հանդիպում են ավագ դպրոցների տնօրենների հետ. ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն Արամ Անանյանը կեղծ նորությունները տարբերակելու հարցում կարևորում է ընթերցողի մեդիագրագիտության բարձրացումը Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները. ՀՀ ԿԳ նախարար Հարությունյանը ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողների աջակցությամբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին ԵԽԽՎ համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքը Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր նշտաբի պետի պաշտոնից Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Տրանսպորտի նախարարը հույս ունի, որ ապօրինի ուղևորափոխադրողները ռիսկի չեն գնա Գարեգիկ Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Այբ» հիմնադրամը մտահոգությունն է հայտնել ԿԳ նախարարի հայտարարության վերաբերյալ Արմեն Սարգսյանը և Ալբերտ Պողոսյանը հանձնել են Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակները Կարող Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին ՍԱՊԾ-ն տեղում ոչնչացրել է հայտնաբերած ժամկետանց սննդամթերքը ԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստում ԵԽԽՎ համազեկուցողները շնորհավորել են Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Յունիվերս» լեզվի կենտրոնի մասնագետները կնպաստեն երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում Երևանում ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ աշխատաժողով է կազմակերպվել Երեխայի հետ՝ երեխա, պատանու հետ` պատանի. Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է շփման իր մոտեցումների մասին ԿԸՀ-ն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 3 նոր անդամի մանդատ շնորհեց ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ Սեյրանյանին Յուրովի ընտրակաշա՞ռք, թե պոպուլիզմ Ռուս մասնագետի պնդմամբ` ՌԴ-ում բոլորը պետք է իմանան Սարդարապատի ճակատամարտի պատմությունը Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի Ադրբեջանում միլիոնավոր դոլարներ յուրացնելու կասկածանքով կիբեռհանցագործներ են ձերբակալվել Ֆուտբոլի Հայաստանի գավաթը շրջեց Սյունիքում Ալեն Սիմոնյանը խոստանում է շարունակել ակտիվորեն զբաղվել Երևանի խնդիրներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan