Գերագույն հոգևոր խորհուրդը դիրքորոշում կհայտնի Պոլսո Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Գերագույն հոգևոր խորհուրդը դիրքորոշում կհայտնի Պոլսո Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությամբ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության շուրջ նոր իրավիճակ է ստեղծվել. Թուրքիայի իշխանությունները չեն ճանաչում պատրիարքական տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը մեկնաբանության համար դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:

«Բնական է, որ այս գրությանն անդրադարձ պիտի ունենան Պատրիարքարանի եկեղեցական մարմինները: Ուստի ստեղծված իրավիճակում պետք է սպասել Պատրիարքարանի պատկան մարմինների որոշման:

Սույն խնդրին անդրադարձ կունենա Գերագույն հոգևոր խորհուրդն իր առաջիկա ժողովին, փետրվարի 20-ին և կարտահայտի իր դիրքորոշումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է Պատրիարքական տեղապահի և Աթոռի եպիսկոպոսների հետ: Վեհափառ Հայրապետի սպասումն է, որ Աթոռի իրավասու մարմինները ստեղծված կացությունը հաղթահարեն համաձայն Պատրիարքության գործող Սահմանադրության և եկեղեցական ընկալյալ կանոնների, հանդարտ և համերաշխ ոգով», – «Արմենպրես»-ին ասաց Վահրամ քահանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում