Գերմանական Deutsche Welle պարբերականը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը անհիմն է համարում

Գերմանական Deutsche Welle պարբերականը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը անհիմն է համարում

Գերմանական Deutsche Welle պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին:

Հեղինակավոր պարբերականը գրում է, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար Իլհամ Ալիևի կողմից բերված փաստարկները բավարար չեն:

«Իլհամ Ալիևը արդեն երկար տարիներ է, ինչ իշխանության ղեկին է: Իլհամ Ալիևի Հայրը նախ եղել է անվտանգության ծառայության գեներալ, այնուհետև խորհրդային Ադրբեջանի ղեկավար: Հեյդար Ալիևը 2003թ-ին առողջական խնդիրների պատճառով իշխանությունը հանձնեց որդուն և նախագահական ընտրություններից քիչ անց մահացավ: Այդ ժամանակից սկսած Իլհամ Ալիևը մի քանի անգամ փոխեց Ադրբեջանի սահմանադրությունը: Սահմանադրական փոփոխություններով հանեց նախագահի թեկնածություն առաջադրելու սահմանափակումը և նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց դարձրեց 7 տարի»,-նշվում է պարբերականում:

Պարբերականը անդրադարձել է նաև արտահերթ ընտրությունների վերաբերյալ ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլիի հայտարարությանը:

«Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը որակել է որպես քարոզարշավի ժամանակի կրճատում և դրանով պայմանավորված ընդդիմության հնարավորությունների սահմանափակում: Ալի Քերիմլին նշել է, որ ալիևյան ընտանիքը արդեն 45 տարի է իշխում է Ադրբեջանում և դա հակասում է ժողովրդավարական պետության սկզբունքներին»,-գրված է պարբերականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում