Ադրբեջանի գերագույն «սիրամամլիկ»-ը սկսել է իր «նախընտրական» արշավը. Տիգրան Բալայանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանի գերագույն «սիրամամլիկ»-ը սկսել է իր «նախընտրական» արշավը. Տիգրան Բալայանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանի գերագույն «սիրամամլիկ»-ը (давлин) սկսել է իր նախընտրական արշավը: Նման հայտարարությամբ է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն առ այն, թե «պետք է առավել մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա»:

«Ադրբեջանի գերագույն «սիրամամլիկ»-ը սկսել է իր «նախընտրական» արշավը: Ու գնաց… Ի դեպ, հենց նա է ասել, որ Ադրբեջանում ապահովված են բոլոր հիմնարար ազատությունները»,- թվիթերյան իր էջում գրել է Բալայանը:

Իլհամ Ալիևը Հայաստանի վրա ճնշում գործադրելու և մի շարք այլ նմանատիպ ամպագորգոռ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում