ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մասնակիորեն կասեցված է

ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մասնակիորեն կասեցված է

ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մասնակիորեն կասեցված է, քանի որ Կոնգրեսը բյուջետային հարցերի վերաբերյալ համաձայնագրի շուրջ շարունակվող բանավեճերի պատճառով առայժմ չի կարողացել օինագիծ ընդունել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Կառավարության աշխատանքի դադարեցումը կարող է տեւել միայն մի քանի ժամ, քանի որ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը պլանավորում են օրինագծի շուրջ նոր քվեարկությունն անցկացնել փետրվարի 9-ի առավոտյան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում