Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է ՊԲ զինծառայող

Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է ՊԲ զինծառայող

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում