ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիզեր Նոյերթը:

Նա նշել է, որ փետրվարի 11-16-ը պետքարտուղարը կայցելի Հորդանան, Թուրքիա, Լիբանան, Եգիպտոս, ապա Քուվեյթ:

Անկարայում Թիլերսոնը հանդիպումներ կունենա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ այդ այցի մասին գրել էին թուրքական լրատվամիջոցները՝ հայտնելով, որ Թիլերսոնից բացի Թուրքիա կայցելի նաև նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերը: ԶԼՄ-ները գրում էին նաև, որ դեռևս պայմանավորվածություն չկա նախագահ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ՝ հիշեցնելով այն սկանդալը, որը տեղի էր ունեցել Էրդողան-Թրամփ վերջին հեռախոսազրույցից հետո, երբ երկու երկրի նախագահականները իրարից տարբերվող հայտարարություններ էին տարածել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում