Մխիթարյանը «Արսենալ»-ի մարզումից հետո աշխատել է նաև հարձակվողների հետ

Մխիթարյանը «Արսենալ»-ի մարզումից հետո աշխատել է նաև հարձակվողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աշխատել է թիմի հարձակվողների հետ:

«Զինագործների» հիմնական մարզումից հետո Հենրիխ Մխիթարյանը շարունակել է մարզումը թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի և Ալեքսանդր Լակազետիի հետ: Հայ կիսապաշտպանը կատարել է մարզիչներից մեկի աշխատանքը ինքնակամ գնդակներ մատակարարելով հարձակվողներին:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում