Թուրքական իշխանությունները շարունակում են քրդական քաղաքական ուժերի դեմ արշավը

Թուրքական իշխանությունները շարունակում են քրդական քաղաքական ուժերի դեմ արշավը

Անկարայի դատախազությունը Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սերփիլ Քեմալբային ձերբակալելու որոշում է կայացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Անկարայի գլխավոր դատախազությունը Սերփիլ Քեմալբայից բացի հետաքննության շրջանակներում ձերբակալելու որոշում է կայացրել ևս 16 անձի նկատմամբ:

Նույն հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի (HDK) խոսնակ դոկտոր-պրոֆեսոր Օնուր Համզաօղլուի նկատմամբ:

2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում