Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 300 անգամ

Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 300 անգամ

Արցախա-ադրբեջանական սահմանագծում փետրվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում