Պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելու դեպքերն անցած տարի աճել են

Պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելու դեպքերն անցած տարի աճել են

Հայաստանի գլխավոր դատախազն այսօր ամփոփել է անցած տարին: Թվերը առաջին հայացքից գոհացնող չեն: 2017-ին երկրում կատարվել է 1521-ով ավելի հանցագործություն 2016-ի համեմատ: Գլխավոր դատախազությունում սակայն ցուցանիշը պայմանավորում են հանցագործությունների հաշվառման արդյունավետությամբ: Այսինքն՝ պատասխանատուները՝ նախկինի նման դեպքերը չեն թաքցնում: Դատախազությունը գործում է մի քանի նոր սկզբունքներով, դրանցից մեկն էլ հանցավոր խմբի ամբողջ շղթան հայտնաբերելն է, հանգույցները մինչև վերջ քանդելը: Արթուր Դավթյանն անդրադարձել է նաև Մարտի մեկի գործին: Այս քրեական գործի վարույթը կասեցված չէ, և գլխավոր դատախազը այն այս պահին կարճելու որևէ միտում չի տեսնում: Քրեական գործում իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում