AM | RU
USD
EUR
RUB

Շիրակը փոխում է իր գյուղատնտեսական դեմքը. մարզը հավակնում է դառնալ ելակ արտահանող

Հացահատիկի ու կարտոֆիլի շտեմարանից՝ ելակ արտահանող մարզ. Շիրակը փոխում է իր գյուղատնտեսական դեմքը: 

Արթիկի տարածաշրջանում մոտ 3 հա տարածքի վրա ֆրանսիական կոնստրուկցիաներով նորահիմն ջերմոցում աճեցվում է անգլիական «Ալպիոն» տեսակի ելակ: Կաթիլային եղանակով՝ ժամանակակից վերջին տեխնոլոգիաներով գործող ջերմոցում աճեցված ելակը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ ելակի անգլիական սորտը ներկրված է Նիդերլանդներից, հողին փոխարինում է Շրի Լանկայից ներմուծված կոկոպիտը՝ կոկոսի մազիկները, այլ նաև նրանով, որ Շվեյցարիայից ներմուծվել են մեղուներ՝ բնական միջավայր ստեղծելու նպատակով՝ խուսափելով քիմիական նյութերի օգտագործումից: Այսպիսով` ստացվում է բիոլոգիական մաքուր ելակ: Տեղական միայն ջուրը, արևն ու աշխատուժն է՝ կատակում են աշխատակիցները: Նման եղանակով բերքի արդյունավետությունն է նաև մեծ՝ մոտ 5 անգամ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը, ընկերության առաջին նախագիծն է, բայց ցանկություն կա ընդլայնվելու, իսկ թե ինչպես՝ ցույց կտա առաջին բերքահավաքը և վաճառքի քանակը: «Բերք սպասում ենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Տեղում սպառում իրականացվելու է բերքի մոտ մեկ երրորդը, բայց հիմնականում արտահանումը կլինի արտերկիր՝ մեծ քանակությամբ մասնավորապես ՌԴ»,-նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ ելակի ընտրությունը պատահական չէ. ելակը «աներես» կարելի է համարել, իսկ տարածքի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ բերքի ակնկալիքները մեծ են: Ջերմոցը նաև աշխատատեղերի հարց է որոշ չափով մարզում լուծում. այս պահին 11 աշխատակից ունի, բայց առաջիկայում աշխատողների թիմը կավելանա: «Հացահատիկի ու կարտոֆիլի շտեմարան համարվող Շիրակում ելակի նմանատիպ ջերմոցային արտադրությունը նորամուտ ու փորձնական համարենք»,-նշեց Անդրանիկ Իգնատոսյանը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով փետրվարի 10-ին անձամբ եղավ ջերմոցում ու ծանոթացավ իրականացվող աշխատանքներին, «Արմենպրես»-ին նշեց, որ սա մարզում ավանդականից ավելի դեպի ինտենսիվ գյուղատնտեսության անցման լավագույն օրինակն է: «Սա առաջին օրինակն է, կատարվել է մեծ ներդրում ՝ սածիլները, սարքավորումները, նույնիսկ մեղուներն են դրսից բերված և այս օրինակը շատ ոգևորիչ է և սրանով ցույց ենք տալիս, որ կարելի է փոխել այն կարծրատիպը, որ Շիրակի մարզը միայն ցորենի, գարու ու կարտոֆիլ մարզ է, այսուհետ մարզը նաև օրգանական ելակ արտահանող մարզ է լինելու: Սրանով գյուղատնտեսությունը դարձնում ենք ոչ միայն գոյության աղբյուր, այլ բավականաչափ բարեկեցիկ կյանքի միջոց: Իմ նպատակն այն է, որ Շիրակի մարզի մասին խոսելով չհասկանանք միայն ցորեն ու կարտոֆիլ, այլ նաև օրգանական, բնական ելակ»,-նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ այս քայլին կհետևեն նաև այլ ներդրողներ:

Պատասխանատուները վերջում խոստացան՝ ելակը մարզում շատ մատչելի կլինի:

Լրահոս
Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայ-լիբանանյան բարեկամության շառավիղը ձգվում է Անթիլիասից, Բուրջ Համուդից ու Այնճարից մինչև Երևանի սրտում գտնվող Բեյրութի փողոց Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում Մինսկում կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ Լիբանանցիները Հայաստանը սիրում են տեղի հայ համայնքի միջոցով և անպայման ցանկանում են տեսնել այն Մադագասկարի նախագահը հոկտեմբերի կայցելի Հայաստան. վարչապետն ընդունել է Մադագասկարի ԱԳ նախարարին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նորաբաց օդային ռոբոտատեխնիկայի հետազոտական կենտրոնում իրականացվելու են անօդաչու սարքերի հետ կապված գիտահետազոտական աշխատանքներ Արմեն Սարգսյան․ Շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում Սոցօգնությունների կրճատումը խոշորացված համայնքներում Սումգայիթում հայերի ջարդերի նախաձեռնողները իրենց նպատակին չեն հասել, որովհետև Արցախն ազատագրվել է Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին ՀՀ ՔԿ-ն քրգործ է հարուցել ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ խորհրդարանի ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին Բաքուն չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ սկզբունքային մոտեցումը. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին Խորհրդարանը քննարկելու է հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման մասին հայտարարության նախագիծ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն Ալեքսանդր Մանասյանը կարևորում է ադրբեջանահայերի կոտորածների իմաստավորումը Հայոց ցեղասպանության համատեքստում 50-ից ավելի մարդ Է հրդեհներից զոհվել չինական Նոր տարվա տոնակատարության շրջանում Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Խորհրդարանի կողմից Գալուստ Սահակյանի երազանքը Պուտինը մտադիր չէ ԼՂ հակամարտության համար պատասխանատվություն ստանձնել. Թոմաս դե Վաալ Կառավարությունը շարունակում է գարնանացան ցորենի արտադրության զարգացման ծրագիրը «Ադրբեջանից արդեն ինքնասպանության հոտ է գալիս». փորձագետները նշում են ինքնասպանությունների թվի աճի հիմնական պատճառները ՀՀ ԱՆ-ն նպատակ ունի 12 տարում մեկ երրորդով կրճատել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Արցախում զինծառայող է զոհվել «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի ուղարկած դիմում-բողոքը ուղարկվել է Քննչական կոմիտե Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել Սովորական ցավազրկող գնելու հետ կապված խնդիր չի լինելու. ԱՆ ներկայացուցիչ Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամերը պետք է ունենան խաղաղ լուծումներ Իրանում պարսկերենը կատարելագործած հայաստանցի ասպիրանտներն ու ուսանողները գոհ են վերադարձել երկշաբաթյա կուրսից Էկոլոգիական կրթության գաղափարը կարմիր գծի նման տանելու ենք. Արծվիկ Մինասյան Աշոտ Մանուկյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության ներկայացուցիչներին Ադրբեջանը ծրագրել էր հայ ժողովրդի ջարդերը սկսել Ստեփանակերտից. Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը նոր մանրամասներ ներկայացրեց Լիբանանը Հայաստանի կողքին է իր ժողովրդի խաղաղության իրավունքները պաշտպանելիս. նախագահ Աուն Ադրբեջանական ֆաշիզմը իր դաժանությամբ գերազանցում է հիտլերյան ֆաշիզմին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan