Լուսանցքային դատողությունները բնորոշ են թերուս մարդկանց. Взгляд-ը մեկնաբանել է, թե ինչու է Ալիևը միֆեր ստեղծում

Լուսանցքային դատողությունները բնորոշ են թերուս մարդկանց. Взгляд-ը մեկնաբանել է, թե ինչու է Ալիևը միֆեր ստեղծում

Երևանը «ադրբեջանական պատմական տարածք» համարելու մասին Իլհամ Ալիևի խոսքերը հետաքրքրական են ոչ միայն այն պատճառով, որ պատմական տեսակետից կատարյալ հիմարություն են, այլև նրանով, որ լուսանցքային պատմագրությունն ու առասպելաբանությունը կարող են երբեմն բերել վտանգավոր հետևանքների: Նման կերպ է արձագանքել ռուսական Взгляд-ը Ադրբեջանի նախագահի վերջին զավեշտալի ելույթին:

«Հասկանալի է, որ Իլհամ Ալիևի կողմից նման բարձրագոչ հայտարարություններն արվում են այս տարվա ապրիլին նշանակված նախագահական ընտրությունների նախաշեմին: Գործնական տեսանկյունից դրանք, իհարկե, ուղղված են ներքին լսարանին և առաջիկայում որևէ արդյունքների չեն բերելու: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացում էլ ակնկալել պետք չէ, սակայն ռազմաքաղաքական խնդիրների նման բարձրագոչ ձևակերպումը երկրի ղեկավարի կողմից պետք է ուսումնասիրել»,- գրում է հոդվածի հեղինակ Եվգենի Կրուտիկովը:

Նա շեշտում է, որ միգուցե նման հռետորաբանությունը կարող է Ալիևի համար օգտակար լինել կենցաղում, սակայն որևէ կերպ չի կարող ազդել իրական կյանքի վրա, այլ զուտ կարող է խթանել անառողջ երևակայություն՝ պատմության մեջ տվյալ երկրի տեղի, քսենոֆոբիայի և կենցաղային ռասիզմի առումով: «Գործնականում, ցավոք, մենք տեսնում ենք, որ 1980-ականների երկրորդ կեսից այդպիսի կարծես թե լուսանցքային դատողությունները բնորոշ են փոքր թվով թերուս մարդկանց, սակայն դրանք կարող են բերել պատերազմների, իսկ կենցաղային վարքը կարող է վերափոխվել այլ ժողովուրդների հանդեպ քսենոֆոբիայի: Քանզի հիմարությունը մարդկային դժբախտությունների ու ողբերգությունների նույնատիպ աղբյուր է, ինչպես օրինակ չար կամքը»,– նշում է հոդվածագիրը:

Կրուտիկովը միաժամանակ ընդգծում է, որ լուսանցքային պատմագրությունը այդքան էլ անվնաս երևույթ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: «Ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել»,– ամփոփում է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում