Իսրայելի կողմից Սիրիային հարված հասցնելուց հետո Հորդանանում անհայտ արկի մասնիկներ են հայտնաբերվել

Իսրայելի կողմից Սիրիային հարված հասցնելուց հետո Հորդանանում անհայտ արկի մասնիկներ են հայտնաբերվել

Անհայտ ռազմական արկի մասնիկներն ընկել են Հորդանանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իրբիդ գավառում, երբ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիային: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոսին»-ին:

Իսրայելի ռազմական ուժերը փետրվարի 10-ի վաղ առավոտյան հարձակում են գործել սիրիական ռազմական բազայի վրա՝ Սիրիայից Իսրայելի վրա բաց թողած անօդաչու թռչող սարքը խոցելուց հետո:

Սիրական հակաօդային պաշտպանությունը զանգվածային պատասխան է տվել հարձակմանը: Արդյունքում իսրայելական F-16 կործանիչը վայր է ընկել: Օդաչուներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է իսրայելական հիվանդանոց:

Թել-Ավիվը հայտարարում է, որ չի ցանկանում սրել իրավիճակը, սակայն շեշտում է, որ միջադեպը «դեռ սպառված չէ», իսկ բանակը «վճռական է»:

«Համապատասխան մարմիններն այժմ աշխատում են ռազմական բնույթ ունեցող առարկայի հետ: Դրա աղբյուրը դեռ բացահայտված չէ»,- հաղորդում է Հորդանանի անվտանգության ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում