ԱՄՆ-ը Չինաստանից սպառնալիքին դիմակայելու համար պլանավորում է ավելացնել ռազմական ներկայությունն Արևելյան Ասիայում

ԱՄՆ-ը Չինաստանից սպառնալիքին դիմակայելու համար պլանավորում է ավելացնել ռազմական ներկայությունն Արևելյան Ասիայում

ԱՄՆ-ը պլանավորում է ավելացնել ռազմական ներկայությունն Արևելյան Ասիայում՝ այնտեղ ուղարկելով Մերձավոր Արևելքում եղած ուժերի մի մասը, որպեսզի դիմակայի Չինաստանից եկող սպառնալիքներին: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ այս պահին Ճապոնիայում 50 հազար ամերիկացի զինծառայող կա, շուրջ 30 հազար ամերիկացի զինծառայող կա Հարավային Կորեայում, 7 հազարը` Գուամ կղզում, որտեղ տեղակայված է Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան: ԱՄՆ զինված ուժերի ռազմական հրամանատարությունը պլանավորում է Արևելյան Ասիա ուղարկել ծովային հետևակի ստորաբաժանումներ, որոնք նախատեսված են յուրաքանչյուր սպառնալիքի արագ արձագանքելու համար:

Պարբերականն ընդգծում է, որ այդ քայլով կյանքի կկոչվի վերջերս Սպիտակ տան կողմից հրապարակված ազգային անվտանգության ռազմավարությունը, որում Ռուսաստանը և Չինաստանը որակվել էին որպես ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում