ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացանք ՌԴ Մերձմոսկովյան շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետեւանքով մարդկային զոհերի մասին:

ՀՀ ԱԺ պատգամավորների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում