Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ բողոքելու համար ձերբակալված քաղաքացիների թիվը հասել է 666-ի

Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ բողոքելու համար ձերբակալված քաղաքացիների թիվը հասել է 666-ի

Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր բողոք են արտահայտում սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ: Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 666-ի:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդած տվյալների համաձայն` սոցիալական մեդիայում «Ձիթենու ճյուղ» գործողության մասին գրառում կատարելու համար ձերբակալվել է 474 Թուրքիայի քաղաքացի:

Գործողության դեմ իրականացվող փողոցային բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 192 քաղաքացի:

Ձերբակալվածները մեղադրվում են «ահաբեկչության քարոզչություն» իրականացնելու հատկանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում