Ադրբեջանը պատրաստ չէ հարևանի հետ հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով. ZDF-ի անդրադարձը

Ադրբեջանը պատրաստ չէ հարևանի հետ հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով. ZDF-ի անդրադարձը

Գերմանական երկրորդ հեռուստաընկերությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր նախընտրական քարոզարշավի շրջանակում վերջերս արված հայտարարություններին:

Լրատվամիջոցը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած ելույթներից մեկում անդրադարձել է Հայաստանի մայրաքաղաք Երևանին՝ դրանով իսկ առաջացնելով հարևան երկրի զայրույթը։ Գերմանական երկրորդ հեռուստաընկերությունը մեջբերել է Ալիևի խոսքերն այն մասին, թե «Երևանը պատմականորեն մեր շրջանն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ շրջանը»։

Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այդ արտահայտությունն «աբսուրդ է և անիմաստ» է անվանել՝ հավելելով, որ դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ տասնամյակների վաղեմություն ունեցող հակամարտությունը հարևանի հետ լուծելու խաղաղ ճանապարհով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում