AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիան կորցրել է հավատը ԱՄՆ նկատմամբ. Թուրքիայի արտգործնախարար

 
 

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցին ընդառաջ այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կամ կարգավորելու են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, կամ ամբողջությամբ վատանալու են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նախարարն ընդգծել է, որ իրենք շատ հստակ ու պարզ ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ից: «Մեզ արդեն խոստումներ հարկավոր չեն, հստակ քայլեր ենք ցանկանում: Անհրաժեշտ է վերականգնել խարխլված վստահությունը, որպեսզի հնարավոր լինի խոսել որոշ թեմաներով»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է, թե ԱՄՆ կողմից իրենք լուրջ սխալներ են նկատել: «Միացյալ Նահանգները չի պահում մեզ տված խոսքերը: Բնական է, որ ինչպես մեր ժողովուրդը, այնպես էլ մենք՝ ղեկավարներս, կորցրել ենք հավատն այդ երկրի նկատմամբ: Խոսքերի փոխարեն հստակ քայլեր ենք ուզելու Թիլերսոնից: Մեր հարաբերությունները կրիտիկական կետի վրա են: Կամ հարաբերությունները կվերականգնվեն, կամ էլ այդ հարաբերություններն ամբողջությամբ կփչանան»,- ասել է Չավուշօղլուն:

ԱՄՆ-ի հետ պաշտոնական Անկարայի հարաբերությունները լարվել էին Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ ամերիկյան իշխանությունները հրաժարվեցին Թուրքիային հանձնել չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում թուրքական կողմը մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Ավելի ուշ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվեցին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին: Թուրքական կողմը իր զայրույթը հայտնեց այն փաստի առնչությամբ, որ ԱՄՆ-ն զինում է Սիրիայի քրդական PYD-ի զինյալներին, որին պաշտոնական Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում:

Լրահոս
Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների «Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը «Ժողովուրդ». Հրաժարականը՝ այսօր «Հրապարակ». Ամենայն հավանականությամբ, 2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի «168 Ժամ». Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին «Հրապարակ». Անընդունելի է փոխել ԸO և 1 ամիս հետո գնալ ընտրությունների. Վենետիկի կարծիքը «Հրապարակ». Հանրապետականը 2 թևի է բաժանվել ընտրություններին ընդառաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 16 Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Եղոյան Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա՝ Փաշինյանի սպասվող հրաժարականի և ԱԺ լուծարման պատճառով Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց Ռուսական շուկայում հայկական ապրանքներն առանձնանում են իրենց որակով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Երկրաշարժ՝ ՀՀ-ում. Սյունիքի Լեռնաձոր գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին Ադեկվատ արդարություն Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով Կանադան շարունակելու է ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը. Ջասթին Թրյուդո Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային Կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը. Ջասթին Թրյուդո Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan