Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երեւանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հուսով եմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք այդ իրադարձությանը»,-ասաց նա: Պայմանավորվածության համաձայն, Իրան արտահանվելիք էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը գազ կստանա:

Դեսպանը նշեց նաեւ, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: «Մենք այս հարցը քննարկում ենք, եւ ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա, կարծում եմ, շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, եւ դա կնպաստի, որպեսզի Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն»,-ասաց Սաջադին:

Նա եւս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտում շատ լավ համագործակցություն են իրականացնում: «Մենք ծրագրում ենք SUAP-ի շրջանակներում եւս համագործակցություն ձեւավորել»,-հավելեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Իրան–Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից հասցնել մինչև 1000 ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում