Իրանը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը

Իրանը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը

Իրանական կողմը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ ճեպազրույցում կարեւոր համարեց ներդրումների իրականացումը: «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, եւ մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը: Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել»,-հավելեց դեսպանը:

Անդրադառնալով հյուսիս-հարավ մայրուղուն՝ Սեյեդ Քազեմ Սաջադին կարեւորեց նաև համատեղ ներդրումների իրականացումը: «Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»,-նշեց նա:

Կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի նիստի օրակարգում հայտարարվեց Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության լուծարման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում