Սաակաշվիլիին ձերբակալել են Կիևի «Սուլուգունի» ռեստորանում

Սաակաշվիլիին ձերբակալել են Կիևի «Սուլուգունի» ռեստորանում

Կիևում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեվյանկոն:

«Քիչ առաջ անհայտ անձինք նրան առևանգել են Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,- ասել է Դերեվյանկոն:

Սաակաշվիլիի աջակիցներից Լիզա Բոգուցկայի խոսքով՝ Սաակաշվիլիին տեղափոխում են Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան՝ այնտեղից Վարշավա արտաքսելու նպատակով: Բոգուցկան նաև նշել է, որ քաղաքական գործչի աջակիցները ծրագրում են փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում