AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում արշավ կանցկացնեն՝ հանուն քաղցկեղի «Վաղ և ճշգրիտ» բուժման

 
 

Հայաստանում անցկացվում է արշավ՝ ուղղված քաղցկեղի վաղ հայտնաբերմանը: Այն կրում է «Վաղ և ճշգրիտ» կարգախոսը: Արշավն իրականացնող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ քաղցկեղը մեծ տարածում ունի մեր հանրապետությունում, և ամեն տարի մեծ թվով կանայք ախտորոշվում են, սակայն ցավալին ոչ թե այն է, որ ախտորոշվում են, այլ այն, որ ուշ փուլերում են ախտորոշվում:

«Վաղ ախտորոշման դեպքում և ապաքինման շանսերն են մեծանում, և ապրելիության շանսերը, ինչու ոչ՝ նաև ավելի մատչելի է լինում բուժումը: Ինչու՞ «ճշգրիտ», քիչ չեն դեպքերը, երբ ախտորոշումը ճշգրիտ չի ստացվում, սա այլ խնդիր է: Կարևոր է ոչ միայն վաղ, այլև ճշգրիտ ախտորոշումը»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ միջոցառումները շատ են լինելու, նախորդ տարի ևս սկրինինգային հետազոտություններին մեծ ուշադրություն են դարձրել, հանրային իրազեկման միջոցառումներ են իրականացրել թե մարզերում, թե Երևանում՝ սոնոգրաֆիկ հետազոտություն, մասնագետի խորհրդատվություն:

«Նման միջոցառումներ անցյալ տարի շատ ենք ունեցել հատկապես Արցախում: Արդյունքները բավական կարևոր էին՝ վաղ հայտնաբերման դեպքեր էինք շատ ունեցել: Կարևոր է, որ մեր հասարակությունը ոչ միայն գնա բժիշկի, այլև իմանա՝ ինչպես դա անել»,- ասաց նա:

Քոչարյանը տեղեկացրեց, որ արշավի շրջանակներում կունենան ծառատունկ, որի տեղը դեռ չի հրապարակվում, նախատեսում են դեղձենիների պուրակ ստեղծել. կրծքագեղձի քաղցկեղի պայքարի գույնը վարդագույնն է, դեղձենին հենց այդ գույնով է ծաղկում: Ծառատունկն ապրիլի մեկին է լինելու, նախատեսված է նաև մեծ գիտաժողով, որի ժամանակ զեկույցներ են լինելու, խոսելու են նորույթների մասին՝ թե գիտական, թե պացիենտական, դա տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար է:

«Ցավալին այն է, որ մեր հասարակությունում բոլորը՝ կանայք թե տղամարդիկ, ստորադասում են իրենց առողջությունը: Կրծքագեղձի քաղկեղի դեպքում դա հայտնաբերման ամենաարագ միջոցն է, բայց անգամ եթե ինչ-որ բան շոշափեցին, կանայք չեն դիմում բժիշկի: Երբ գնում ենք մարզեր, մարդիկ ցանկություն են ունենում գալ, մասնակցել մեր սկրինինգային ծրագրին, նույն ծրագիրը լինում է նաև տեղում, բայց չեն գնում: Շատ անգամ պատկեր է լինում, հարցնում են՝ հաջորդ անգամ ե՞րբ եք գալու»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ փորձում են պացիենտի հետ կապը պահել, երբ ցուցում է տրվում մամոգրաֆիայի, հետազոտման, սակայն երբեմն այդ կապը կորչում էլ է: Քոչարյանն ասաց, որ պաշտոնական տվյալներով տարեկան 1200 նոր դեպք է հայտնաբերվում, որի մոտ 40 տոկոսը՝ 3-րդ, 4-րդ փուլում: Բանախոսն ասաց, որ լինում են դեպքեր, երբ պացիենտը դժգոհում է, երբեմն չեն ընդունում մի բժիշկի ասածը, գնում այլ բժիշկի մոտ:

Քոչարյանի խոսքով՝ կարևոր է երկրորդ կարծիքի մշակույթը, որ մեր երկրում այնքան էլ ընդունված չէ:

«Մենք ինքներս երբեմն, եթե նման խնդիր եղել է, դա կազմակերպել ենք: Կա բուժման սխեմաների տարբերություն, որը նորմալ է»,- ասաց նա:

Նույն կազմակերպության անդամ Անի Սահրադյանն ասաց, որ լինելով քաղցկեղ վերապրած մարդ, ընդ որում՝ քաղցկեղը բավական ուշ փուլում հայտնաբերած, միշտ իր խոսքը ուղղել է այն մարդկանց, ովքեր ավելի ուշ փուլում են հայտնաբերում:

«Ես կարծել եմ, որ կօգնեմ նրանց: Իմ օրինակով ուզում եմ բոլորին կոչ անել, որ եթե գոնե տարին մեկ անգամ գնան հետազոտվեն, շատ ավելի մատչելի կլինի թե բուժումը, թե ապրումները, թե կյանքին սպառնացող վտանգը: Մարդիկ վախենում են բախվել այդ ախտորոշման հետ, բայց բոլորն էլ ասում են՝ քաղցկեղը դատավճիռ չէ, անգամ այն փուլերում, երբ թվում է՝ ամեն ինչ վերադարձնել չի լինի»,- ասաց նա:

Սահրադյանը տեղեկացրեց, որ իր մոտ քաղցկեղը հայտնաբերվել է երրորդ-չորրորդ փուլում:

Լրահոս
Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում ու Շիրակում Զինծառայող Մարտին Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Ոստիկանությունը հայտնել է, թե տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Խորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը «Հրապարակ». Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել Իրանի և ՌԴ կողմից «Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանն արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին «Հրապարակ». Արթուր Ջավադյան. Նոր դիզայնով թղթադրամների շնորհանդեսը շուտով կլինի «Հրապարակ». «Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին «Հրապարակ». ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 23 ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը «Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Կրթական համակարգը պետք է քաղաքականից ազատել՝ թողնելով այն շնչի. ոլորտի փորձագետները բարձրաձայնում են խնդիրները ՀՀ վարչապետի տիկինը համաձայնել է լինել բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ Էլեկտրոնային կառավարման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan