AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը խախտում է ժողովրդավարության սկզբունքները. միջազգային կենտրոն

 
 

«Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը» Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կենտրոնը գնահատելով Ադրբեջանում կայանալիք ընտրությունների նախօրեին երկրում առկա քաղաքական և իրավական իրավիճակը նշում է, որ արտահերթ ընտրությունների մասին նախագահի հրամանագիրը, համապատասխանում է երկրի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը:

Կենտրոնը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու:

«Այս հրամանագիրը ընտրություններին նախապատրաստվելու դժվարություններ է առաջացնում բոլոր շահագրգիռ կողմերի` հնարավոր թեկնածուների, ինչպես նաև տեղական և միջազգային դիտորդների համար: Բացի այդ արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը անձի կողմից, ով հանդիսանում է ընտրությունների շահագրգիռ կողմ չի համապատասխանում ժողովրդավարական կառավարման կանոններին: Այսպիսով` գործող նախագահը կարող է իր համար բարենպաստ ժամանակաշրջանում արտահերթ ընտրություններ նշանակել(իր վարկանիշի բարձր լինելու կամ ապագայում վարկանիշի անկումը կանխատեսելու պարագայում»,- նշվում է հայտարարության մեջ:

Կենտրոնը նշում է, որ նախագահին նման լիազորություններ տալը նրան հնարավորություն է տալիս անբարեխիղճ և անհիմն ճանապարհով իր համար առավելություններ ապահովել, ինչը ժողովրդավարության տեսանկյունից չի կարող համարվել օրինական:

Կենտրոնն անդրադարձել է նաև Ադրբեջանում խոսքի ազատության և քաղբանտարկյալների խնդիրներին:

«Ցավով նշում ենք, որ Ադրբեջանում կան ավելի քան 140 քաղբանտարկյալներ և այդ երկրում սահմանափակվում է խոսքի ազատությունը: 2017թ-ի մարտից սկսած արգելափակվել են մի շարք անկախ ԶԼՄ-ների կայքեր: Ադրբեջանում ընտրություններից առաջ սոցիալական ցանցերի ակտիվիստները զանգվածային քրեական հետապնդումների են ենթարկվում, այդ երկրում ժողովրդավարական մթնոլորտ չի ապահովվում»,- նշված է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը անդրադառնալով 2013թ-ի հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններին նշում է, որ դրանից հետո քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ շարունակվող քաղաքական ճնշումները խիստ սահմանափակել են քաղաքացիական հասարակության կարողությունները ընտրողներին կրթելու և տեղական ընտրությունների մոնիտորինգը պատշաճ կազմակերպելու տեսանկյունից:

«Ելնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրախորհրդի, Վենետիկյան հանձնաժողովի և նախորդ ընտրությունների վերաբերյալ դատական եզրակացություններից կարելի է համարել, որ այդ երկրում ժողովրդի կամքի ազատ արտահայտմանն ուղված բարեփոխումներ չեն իրականացվել և մրցակցային քաղաքական միջավայր չի ստեղծվել: Ադրբեջանում Խոսքի ազատության, հավաքի և ասոցիացիայի ազատության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ազատ գործունեության հնարավորություններ չկան»,-ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը գնահատելով ապրիլին կայանալիք ընտրությունների շուրջ ստեղծված պատկերը նշում է, որ հաշվի առնելով Ադրբեջանում առկա հիմնական ընդդիմադիր ուժերի` Ժողովրդական ճակատի և Մուսավաթի կողմից ընտրությունները բոյկոտելու, «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի բանտարկված լինելու հանգամանքները, այս ընտրությունները ըստ երևույթին կլինեն առանց քաղաքական այլընտրանքի:

«Միջազգային կազմակերպությունների առաջարկությունները Ընտրական հանձնաժողովներում քաղաքական ուժերի հավասար ներկայացման, բողոքների օբյեկտիվ քննության, թեկնածուների գրանցման պարզեցման վերաբերյալ 15 տարի է իրականացվում: Այդուհանդերձ մենք ներկայացնում ենք ազատ և արդար արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ մի շարք առաջարկներ: Առաջարկում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին և ճանաչել քաղաքական կուսակցությունների իրավունքը իրենց հանդիպումները, այդ թվում, բողոքի ակցիաները անցկացնելու տեսանկյունից : Դադարեցնել քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները: ԿԸՀ ստորագրությունների ցուցակների տրամադրման եւ ընտրողների ստորագրությունների ստուգման հարցերում հանրային և հասարակական վերահսկողություն ապահովել: Վերականգնել արտասահմանյան ռադիոների գործունեությունը և դադարեցնել անկախ ԶԼՄ-ների կայքերի արգելափակումները: Պետական հեռուստատեսությամբ եթերաժամեր տրամադրել քաղաքական ուժերին, այդ թվում նրանց, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին, որպեսզի ընտրողները մանրամասն ծանոթանան քաղաքական ուժերին և նրանց պահանջներին»,- եզրափակել է «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը»:

 

Լրահոս
«Յունիվերս» լեզվի կենտրոնն առաջարկում է հատուկ դասընթաց ամռան երեք ամիսների համար Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում Հայաստանում անձրևները կշարունակվեն, օդի ջերմությունը կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ «Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտված օրինախախտումներին Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն. Նիկոլ Փաշինյան Վարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակում էլթոն Ջոնը ժամանեց Հայաստան Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների համար պատասխանատու է միայն այդ կազմակերպությունը. Տարոն Մարգարյան Պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն. Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է հայաստանյան վերջին զարգացումներին Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին Տարոն Մարգարյանը տրամադրված չէ հրաժարականի Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ.ՀՀ ԱԳ նախարար Պայթյուն է տեղի ունեցել ձայնային ազդանշանների տեղադրման կետում ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ «Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր Մարզերում բժիշկների պակաս կա. ուսանողների հետ պայմանագիր կկնքվի, որ ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մարզային բուժհիմնարկում Կրթության, գիտության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա. Արայիկ Հարությունյան Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ Դավթյանին ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Փրկարարները կանխել են 49-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Մեքսիկայի, Կուբայի և ԱՄՆ Ֆլորիդա նահագնի ուղղությամբ շարժվում է «Ալբերտո» փոթորիկը Մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին «Ժամանակ». Ամենաշատ կալանավորվածները Սամվել Ալեքսանյանի ընկերություններից են «Փաստ». Այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջանավարտ չի ունեցել «Հրապարակ». Ապագա կաթողիկոսի դերում հեղափոխական շրջանակները տեսնում են Շիրակի թեմի առաջնորդին «Ժողովուրդ». ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ «Հրապարակ». Խմբակցությունից հեռացնելու որոշումը՝ եկող շաբաթ «Հրապարակ». ՊՆ-ում փոփոխությունները շարունակվում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan