Ռումեն Ռադևի վստահեցմամբ` Հայաստանը և Բուլղարիան ձգտում են ակտիվացնել համագործակցությունը փոխշահավետ բոլոր ոլորտներում
12/02/2018 20:17
Նմանատիպ
Հայ և բուլղարացի ժողովուրդների փոխհարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում: Երևանում Պեյո Յավորովի անվան հիմնական դպրոց այցի ընթացքում վստահեցրեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:
«Հայաստանում շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցա ինչպես երկրի Նախագահի, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ: Մենք փորձում ենք ակտիվացնել մեր բոլոր համատեղ աշխատանքները և համագործակցությունը` փոխշահավետ բոլոր ոլորտներում»,-ասաց նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում