ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և նրանց հարազատների միջև:

Հայկական և ադրբեջանական կողմերում ներկայումս պաշտոնապես ազատազրկման մեջ են 5 քաղաքացիներ՝ ներառյալ 2014թ. Արցախի սահմանը ապօրինաբար հատած և քրեական մի շարք հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում