AM | RU
USD
EUR
RUB

Ի պատիվ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ

 
 

Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և տիկին Դեսիսլավա Ռադևայի՝ փետրվարի12-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հարգանքի, նույնական արժեհամակարգի ու ավանդույթների վրա հիմնված հայ և բուլղար ժողովուրդների բարեկամությանը:

Նախագահ Սարգսյանն իր բաժակաճառում խոսել է պատմության ընթացքում հայ և բուլղար ժողովուրդների պատմական առնչություններին և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր զարգացող միջպետական հարաբերությունների մասին:

«Անցած քառորդ դարում աշխատելով համատեղ՝ թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, մենք անցանք իրադարձություններով հագեցած ուղի, բազմապատկեցինք և խտացրեցինք այն կապերը, որ ժառանգել ենք՝ դրանց հաղորդելով ավելի գործնական, ավելի առարկայական ու նաև ապագային միտված բնույթ։ Խոսքս ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, զբոսաշրջության, միջխորհրդարանական, պաշտպանական, գիտակրթական և մշակութային ոլորտներում ձեռքբերումների մասին է»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նշելով, որ Բուլղարիայի նախագահն այսօր Երևանում այցելել է բուլղարացի մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հիմնական դպրոց, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ կրթօջախն ու այնտեղ հիմնված՝ անվանի մտավորականի՝ Պեյո Յավորովի թանգարանը փայլուն օրինակ է, թե ինչպես են երկու ժողովուրդների զավակները բարեկամություն կերտել:

«Մեր բարեկամության հիմքն ամուր է, բայց ցանկացած՝ անգամ ամենաամուր հիմքը կարիք ունի ամենօրյա հոգածության և ուշադրության։ Պետք է շարունակենք աշխատել, որ մեր հարաբերությունները որակական վերընթաց ապրեն։ Պետք է շարունակենք ավելի լավ աշխատել, որ ոչ միայն պահպանենք մեր ժառանգածը, այլև ամրապնդենք այն մերօրյա ձեռքբերումներով` շոշափելի ձեռքբերումներով։

Խնդրում եմ ինձ հետ միասին բաժակ բարձրացնել բարեկամ Բուլղարիայի Նախագահ պարոն Ռադևի և տիկին Ռադևայի համար, բուլղար արժանավոր ժողովրդի հետագա բարօրության և հայ-բուլղարական բարեկամության հարատևության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստան այցելելու հրավերի, ինչպես նաև անձամբ իր, իր տիկնոջ և բուլղարական ամբողջ պատվիրակության նկատմամբ ցուցաբերած սրտագին ու ջերմ հյուրընկալության համար: Նախագահ Ռադևը վստահություն է հայտնել, որ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը և պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջև երկկողմ համագործակցության խորացման համար փոխշահավետ բոլոր ոլորտներում:

«Հուզված եմ, որովհետև 14 տարվա ընմիջումից հետո Հայաստան է այցելում Բուլղարիայի նախագահը և վստահ եմ, որ այսօր տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը և պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանը փոխշահավետ բոլոր ոլորտներում: Չեմ կարող իմ ուրախությունը չկիսեմ նաև, որ Ձեր հրաշալի ու հնամենի մայրաքաղաք Երևանն եմ այցելում պայծառ տոնի՝ քաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի նախօրեին:

Բուլղարիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնվում են բուլղար և հայ ժողովուրդների պատմանական և մշակութային բազմամյա կապերի վրա. փոխհարաբերություններ, որոնցում երբեք չեն եղել բաց մնացած հարցեր: Բուլղար և հայ ժողովուրդները միավորված են փոխադարձ համակրանքի ու համերաշխության զգացմամբ, որը ծագել է նրանց դժվարին պատմական ճակատագրից»,-նշել է նախագահ Ռադևը:

Բուլղարիայի նախագահը, անդրադառնալով հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կապող օղակ ու բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև: Նախագահ Ռադևի գնահատմամբ՝ հայկական համայնքի ներկայացուցիչները բուլղարական հասարակական-քաղաքական կյանքի կարևոր մասն են կազմում և նրանց կողմից պահպանված հայ մշակույթն ու ինքնությունը, մասնագիտական ինքնահաստատումն ու հաջողությունները Բուլղարիայի հարստությունն է:

Նշելով, որ ս.թ. հունվարի 13-ին լրացել է բուլղար մեծ բանաստեղծ, թատերագիր ու հեղափոխական Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակը՝ Ռումեն Ռադևն ընդգծել է, որ նա նույնքան ծանոթ ու սիրելի գրող է ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում: Ըստ նախագահ Ռադևի՝ Յավորովը իր «Հայեր» բանաստեղծությամբ մտերմության կամուրջներ է կառուցել երկու ժողովուրդների միջև:

Իր բաժակաճառում Բուլղարիայի Հանրապետության նախագահն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ վստահություն հայտնելով, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք:

«Անկեղծորեն ուրախ եմ, որ իմ այս այցը իրականանում է այն ժամանակ, երբ Բուլղարիան նախագահում է Եվրոպական Միության Խորհրդում: Սա երրորդ երկիր կատարած իմ սակավաթիվ այցերից մեկն է այս ժամանակաշրջանում, ինչը վկայում է այն անվիճելիորեն կարևոր նշանակության մասին, որը տալիս ենք Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին:

Թույլ տվեք դարձյալ իմ շնորհավորանքներն ուղղել Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու կապակցությամբ: Համոզված եմ, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք:

Բուլղարիայի նախագահության ժամանակ մեր երկիրը կշարունակի ուշադրություն դարձնել ու սատարել ԵՄ բոլոր քաղաքականությունները, որոնք կնպաստեն նաև մեր երկկկողմ հարաբերությունների ամրացմանը: Վստահ ենք, որ դրանք պետք է հասցնեն քաղաքացիների համար կոնկրետ ու տեսանելի արդյունքների՝ խորացնեն մտերմությունը, տրանսպորտային և էներգետիկ կապերը, մարդկանց միջև շփումները, համագործակցությունը կրթության ոլորտում»,-նշել է Բուլղարիայի նախագահը:

Ռումեն Ռադևը բաժակաճառում անդրադարձել է նաև Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին, որոնք, նրա համոզմամբ, է՛լ ավելի մեծ դինամիկա կհաղորդեն երկու պետությունների միջև քաղաքական երկխոսությանը և տնտեսական կապերի զարգացմանը:

«Խոսքիս ավարտին կուզենայի վստահություն հայտել, որ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջև պատմական կապերը, ինչպես նաև իմ այցի ընթացքում ձեռք բերված բուլղարա-հայկական փոխհարաբերությունների հեռանկարներն ու պայմանավորվածությունները, դրանք ջերմորեն կողջունվեն ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի և մեծարգո տիկին Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության ու բարեկամական հայ ժողովրդի բարօրության ու բարեկեցության, բուլղարա-հայկական հարաբերությունների ապագայի և բոլոր ներկաների առողջության համար»,- ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրված պետական ճաշին:

 

Լրահոս
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հաջողված է համարում «1000 դրամների նախագիծը» ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի ՊՆ-ն կատարել է ՀՀ զինված ուժերի համար կործանիչների գնման ընտրությունը. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան Սամբիստները երեք մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ Սեւան համայնքի ղեկավարի գործունեության 2 տարին գնահատվել է արդյունավետ Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերին. Ֆինանսների նախարար Արմեն Աշոտյանի կածիքով՝ ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի Մանե Թանդիլյանը Սիմոն Մարտիրոսյանի հաջորդ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ծանրամարտի Հայաստանի թիմերը ժամանեցին հայրենիք ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ԱԺ-ն կքննարկի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հարցը Պեսկովը հաստատել է Պուտինի ու Թրամփի հանդիպումը Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Կալկաթայում Բակո Սահակյանը հետևել է մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը Ադրբեջանը կփակի Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում իր դեսպանությունը Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ «Մենք» դաշինք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (Տեսանյութ) Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը ու նորը կբացի Թբիլիսիում Մակրոնն ու Թրամփը քննարկել են եվրոպական տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր Սիրիայում գրոհայինները սպանել են կառավարական բանակի զինծառայողների Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին «Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը». «Bellingcat»-ի հոդվածագիր Չեմպիոնությունս նվիրում եմ հայերին և Հայաստանին. Սիմոն Մարտիրոսյան Արցախի նախագահը ոստիկանության պետի տեղակալ է նշանակել Թուրքական ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan