«Հրապարակ». Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

«Հրապարակ». Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

«Հրապարակ»-ը գրում է, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի կռվախնձոր դարձած միջնակարգ դպրոցում, մինչ տնօրենի նոր ընտրությունները, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անահիտ Ջուլհակյանը։

Նա ԱԺ վերջին ընտրություններում ՀԱԿ ցուցակով ռեյտինգային թեկնածու էր առաջադրվել եւ հավաքել 73 ձայն։

«Համայնքում կատակում են՝ ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների պայքարում հաղթեց ՀԱԿ-ը։ Հիշեցնենք, որ գյուղում 2 ամիս լարված մթնոլորտ էր՝ հավասար միավորներ հավաքած երկու թեկնածուներից Վաչե Գաբրիելյանի առաջարկած անձին՝ Եսայանին, մարզպետ Աբովյանը չէր նշանակում»,- գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում