«Փաստ». Անահիտ Եղոյան. Պարզվեց, որ չենք կարող բոլորս նույն ձևով մտածել

«Փաստ». Անահիտ Եղոյան. Պարզվեց, որ չենք կարող բոլորս նույն ձևով մտածել

Ինչպես «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վերակազմավորվել ենք և հիմնադրել ենք «Հայկական վերածնունդ կուսակցությունը», այնպես էլ վերակազմակերպման իրավունքով կարող ենք առանձնանալ: Այդ որոշումը մենք կայացրել ենք մեր կուսակցության կենտրոնական կոմիտեում, որից հետո մյուս կուսակցությունների հետ ենք հարցը քննարկել և ապա ՀՎԿ–ից դուրս գալու մասին հայտարարություն ենք տարածել: «Փաստ» թերթի հետ զրույցում հայտարարել է «Հայոց հայրենիք» կուսկցության ղեկավար Անահիտ Եղոյանը, անդրադառնալով Հայկական վերածնունդ կուսակցությունից դուրս գալու հարցին:

«Մեր կուսակցության հիմնական նպատակը խորհրդարան մտնելը չէր: Եթե այդպես լիներ, ապա ընտրություններից անմիջապես հետո կհայտարարեինք ՀՎԿ–ից դուրս գալու մասին, սակայն հիմա ենք փորձում դուրս գալ այդ ճահճից: …Միավորվեցինք, որպեսզի կարողանանք երկրում մի բան փոխել, բայց հետո պարզվեց, որ չենք կարող բոլորս նույն ձևով մտածել»,- թերթի հետ զրույցում նշել է կուսակցության ղեկավարը։

Զրույցի մանրամասներըւ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում