AM | RU
USD
EUR
RUB

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հեռանում է Ստամբուլից. նա հրաժեշտի նամակ է հրապարակել

 
 

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ում թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Թուրքիայից հեռանալուց առաջ հրաժեշտի նամակ է հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Նամակում Բեքչյանը հիշեցրել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Հոգևոր խորհրդի որոշմամբ, հաշվի առնելով պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակը, պատրիարքական աթոռը «թափուր» էր հայտարարվել և Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել էր օրակարգում: Նա նշել է, որ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերով պատրիարքական տեղապահի ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանել էր Ստամբուլ, որտեղ 2017 թվականի մարտի 15-ին 23 կողմ և 11 դեմ ձայնով ընտրվել էր տեղապահի պաշտոնում:

«Ավելի քան 50 տարի արտերկրում ծառայության լինելուց հետո Թուրքիա գալուս պատճառը 9 տարի շարունակվող անցումային շրջանին վերջ տալն էր: Կարծում էի, որ այս հարցում բավական կլիներ շարժվել հավատով և խղճով, որպեսզի մեր եկեղեցին ու ժողովուրդը պատրիարքի ընտրության գործում հաջողության հասներ: Միայն հիմա եմ հասկանում, թե որքան եմ սխալվել»,- նամակում նշել է Բեքչյանը:

Նա պատմել է, որ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ապշեցնող իրականության հետ է առերեսվել: «Դրանցից ամենակարևորն այն էր, որ արդեն առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ ընտրական գործընթացը հնարավոր չի լինելու առաջ տանել թափանցիկ, արդար ընտրական կանոններով: Անհրաժեշտ չեմ համարում թվարկել դրանց բոլոր օրինակները: Այդ ցավալի և վշտացնող օրինակները ոչ ցանկանում եմ հիշել, ոչ էլ հիշեցնել»,- ասել է Սրբազանը:

Որպես մեկ այլ տխրեցնող փաստ, որին նա առերեսվել է, Բեքչյանը նշել է, որ զգալիորեն նվազել են համայնքում այն հոգևորականների ու աշխարհիկ անձանց թիվը, ովքեր մեծ կամքի տեր են, շատ լավ գիտեն մեր պատմության ու համայնքի արժեքները:

«Վերջին իրադարձությունները մեկ օրվա հետևանք չեն: Ինչ ափսոս, որ այս գործընթացը, որի թիրախում կարծես հայտնվել էի ես, նպատակ ուներ սաբոտաժի ենթարկել 85-րդ պատրիարքի ընտրությունները, սա երկարատև և ծրագրված արշավի արդյունք էր, որը սկսվեց տեղապահ ընտրվելուս առաջին իսկ օրվանից: Կրկին գործի դրվեցին տխրեցնող, ցավեցնող ինտրիգներ: Այս մութ արշավները շատ տգեղ չափերի հասան: Վախենում եմ, որ այս ամենն ավելի կմասնատի մեր համայնքը»,- ասել է Բեքչյանը:

Մյուս կողմից նա հույս է հայտնել, որ կատարվածը համայնքի համար ուսանելի կլինի:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նշել է, որ մասնավորապես Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված գրությունից հետո ստիպված է հեռանալ Ստամբուլից՝ ընդգծելով, որ էությամբ կոնֆլիկտային մարդ չէ:

«Մեր կրոնը խոնարհություն և համբերատարություն քարոզելուց զատ սիրո և խաղաղության կրոն է: Իմ ներկայությունը չպետք է որևէ կերպ ավելի շատ վնաս հասցնի առանց այդ էլ մեծ վնասներ կրած հայ համայնքին»,- նամակում ասել է Սրբազանը՝ ընդգծելով, որ ղեկավարներն ու համայնքն ապագային առնչվող քայլերը պետք է կարողանան անել առանց իր ներկայության:

«Որոշում եմ կայացրել հեռանալ երկրից՝ գալիք շրջանում նոր ծառայության անցնելու նպատակով, աղոթելով երկար ժամանակ հիվանդության մեջ գտնվող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան եղբորս, նրա թանկագին մոր՝ Մարի Մութաֆյանի և ձեր՝ իմ սիրելի հոգևոր եղբայրների համար»,- ասել է Բեքչյանը՝ նամակի վերջում հորդորելով երբեք չկորցնել հավատն ու հույսը:

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ Իրանում հայտնել են սեփական հրթիռների հեռահարության ավելացման հնարավորության մասին Ցավոք, շատ հաճախ ենք արտաբերում «այլևս երբեք» բառերը. Զոհրաբ Մնացականյան Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին Ռուս փորձագետը Հայաստանում տեխնոկրատների ազդեցության աճ է կանխատեսում Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման մասին Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀԿ-ն հաջողություն է մաղթում խորհրդարան անցած ուժերին և հայտարարում ժողովրդի խնդիրների լուծմանը հանձնառու լինելու մասին Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի ռազմագիտական համաժողովի Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Խորհրդարան անցած քաղաքական ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում. Միջազգային դիտորդներ Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Մի քանի բառով «ընտրությունների» մասին և ոչ միայն։ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից Հայտնի են 34 տեղամասերի քվեարկության արդյունքները. ուղիղ Արդյունքներ՝ 29 ընտրատեղամասից. առջևում «Իմ քայլն» է, 2-րդը՝ ԲՀԿ-ն Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առջևում «Իմ քայլը» դաշինքն է, 2-րդը՝ ԼՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,8 տոկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր քաղաքացիական պարտքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan