Երևանի ավագանու նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել
13/02/2018 12:09
Նմանատիպ
Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստը ընդմիջվել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով:Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները սրվակը բացելուց հետո ավագանու անդամներին և լրագրողներին բաժանեցին պաշտպանիչ դիմակներ:
Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու արձանագրվեց անգամ հրմշտոց: Նիստը ժամանակավորպես ընդմիջվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում