30 տարի առաջ Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը կանխորոշեց հայ ժողովրդի հետագա ուղին. Շավարշ Քոչարյան

30 տարի առաջ Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը կանխորոշեց հայ ժողովրդի հետագա ուղին. Շավարշ Քոչարյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը 30 տարի առաջ ի պաշտպանություն սեփական իրավունքների և ազատությունների Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը շրջադարձային իրադարձություն է համարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ փոխնախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, դա կանխորոշեց հայ ժողովրդի հետագա ուղին»:

Այս տարի լրանում է արցախյան շարժման 30-ամյակը: 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը` հանուն սեփական իրավունքների պաշտպանության և անկախության: Արցախում ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն, որոնց մեկնարկը տրվել է փետրվարի 10-ից, իսկ փետրվարի 20-ին տեղի կունենան հիմնական հանդիսավոր միջոցառումները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում