AM | RU
USD
EUR
RUB

Մոսկովյան փողոցի հիմնանորոգմամբ ոչ մի մետր կանաչ տարածք չի կրճատվի. Երևանի ավագանին ընդունեց փողոցի հիմնանորոգման նախագիծը

 
 

Երևանի Մոսկովյան փողոցը հիմնանորոգելու որոշման նախագիծը հաստատվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշումն ընդունվեց Երևանի ավագանու 2018-ի առաջին նիստում:

«Փողոցի հիմնանորոգման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջներից: Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնական մասը, Նալբանդյան փողոցը, Մաշտոցի պողոտան երկար ժամանակ չեն հիմնանորոգել, իսկ ընթացիկ սպասարկումն այլևս արդյունավետ չէ և չի համապատասխանում անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ պահանջներին` քաղաքապետարանը մշակել է փողոցի հիմնանորոգման աշխատանքների համապատասխան փաստաթղթերը: Դրանք անցել են սահմանված կարգով փորձաքննություն»,- ասաց փոխքաղաքապետ Վահե Նիկոյան! ը:

Հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային վստահության ծառայությունների ձեռքբերման արժեք, կազմում է 222 մլն դրամ: Ավագանու կողմից որոշումը հաստատելուց հետո այն շուտով կներկայացվի ՀՀ կառավարությանը:

«Նախագծում նշված է, որ հիմնանորոգման ընթացքում լինելու են թեքահարթակներ, հետևաբար տեղաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար խնդիր չի լինի»,-նկատեց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն ու հետաքրքրվեց` տեսողական խնդիր ունեցող մարդկանց համար արդյո՞ք նախատեսված են ուղղորդող սալիկներ տեղադրել Մոսկովյան փողոցում:

Նիկոյանի խոսքով` հիմնանորոգվելու է փողոցի միայն վնասված մասերը: Եթե այդ հատվածներում նման անհրաժեշտություն լինի, ապա կներառվեն նաև դրանք: Նիկոյանի հավաստմամբ` հիմնանորոգման արդյունքում Մոսկովյան փողոցում ոչ մի մետր կանաչ տարածք չի կրճատվի: Աշխատանքների իրականացման համար հատկացվելու է երկու ամիս, որի ընթացքում փողոցը կփակվի մասամբ:

 

 

Լրահոս
Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» Ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք. ՀՀ նախագահի ուղերձն Անկախության տոնի առթիվ «Հրապարակ». ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության «Ժողովուրդ». Նորերն ընթանում են նախորդների ճանապարհով «Ժամանակ». Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է «Հրապարակ». Դատախազությունում բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու Արթուր Դավթյանի ճակատագիրը «Հրապարակ». ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 Խորհրդարանի լուծարման հարցը չի կարող միանձնյա որոշվել. ԱԺ նախագահ Արտակ Զեյնալյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու դեպքում ըստ կարևորության լուծել Երևանի բոլոր խնդիրները ՀՀ Ազգային ժողովի բակում նշվում է Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանը Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Ամուլսարի հանքը պետք է աշխատի. Առողջապահության նախարարի հայրը արձագանքում է իր հասցեին հնչող մեղադրանքներին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Սիլվա Ադամյան․ ՀՀ առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե երկու, այլ մեկ տարով Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը «Ժամանակ». Կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը «Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը «Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 20 Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan