ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ վերանորոգվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը

ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ վերանորոգվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը

Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում վերանորոգման աշխատանքներ են իրականացել: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով` նորոգումից հետո դպրոցի և երեխաները, և դասախոսները չեն ցանկանում տուն գնալ:

«ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ դպրոցում մանրակրկիտ գործ է արվել ոճի, ձևի, լուսավորության հետ կապված: Սա մասնագիտական երաժշտական կրթօջախ է, որտեղ ոտք դնելով` երեխաները պետք է առնչվեն գեղեցիկի հետ, ուսում ստանան հաճելի մթնոլորտում»,-փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտուն Կոստանդյանը:

Նա հավելեց, որ հիանալի է, երբ երեխան կարող է երազել, դրական երևույթների մասին մտածել Չայկովսկու դպրոցում ստեղծված հրաշալի միջավայրում:

Դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին, Երևանի պետական կոնսերվատորիային կից երեխաների խմբի բազայի վրա։ Չայկովսկու անվամբ է կոչվում 1940 թվականից։ Մինչև 1975-ը դպրոցը տվել է 665 շրջանավարտ։ Դպրոցի համերգային դահլիճն ունի բեմահարթակ, հարմարավետ պայմաններ են ստեղծվել թե երաժիշտ կատարողների, թե հանդիսատեսի համար: Դպրոցում գործող սիմֆոնիկ, փողային նվագախմբերի, ջութակահարների անսամբլի, երգչախմբի ու ջազ-բենդի համար կառուցվել են մասնագիտական սենյակներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում