Տուսկը կոչ է արել ԵՄ երկրներին կարգավորել միգրանտների տեղավորման հետ կապված հարցերը

Տուսկը կոչ է արել ԵՄ երկրներին կարգավորել միգրանտների տեղավորման հետ կապված հարցերը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին իրականություն դարձնել փախստականների տեղավորման վերաբերյալ հաստատված ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տուսկը նման հայտարարությամբ հանդես է եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ հանդիպումից հետո:

«Նախ և առաջ մենք պետք է վերջ դնենք տեղափոխման հետ կապված ահավոր զգացմունքներին, քանի որ նրանք շարունակում են սնուցել պոպուլիզմն ու բաժանում են Եվրոպան»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Նշված ծրագրի շրջանակներում Հունաստանից և Իտալիայից շուրջ 30 հազար փախստականներ են տեղափոխվել եվրոպական այլ երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում