«Հրապարակ». Վարչապետի փեսան հարցերին պատասխանելու տեսակետից շատ «նուրբ» պաշտոնյա է

«Հրապարակ». Վարչապետի փեսան հարցերին պատասխանելու տեսակետից շատ «նուրբ» պաշտոնյա է

«Վարչապետի փայլուն կրթություն ստացած փեսան՝ Հայկ Հարությունյանը, ով էներգետիկայի նախարարի առաջին տեղակալն է, հարցերին պատասխանելու տեսակետից շատ «նուրբ» պաշտոնյա է։ Նա կարող է իր էներգիան սպառել արևային էներգիայի մասին անվերջ խոսելով, բայց «1 կվտ էներգիա» անգամ չի ներդնի պատասխանելու, օրինակ, քաղաքական հարցերին։

«Ինչպիսի՞ պատկերացում ունեք ապագա կառավարության վերաբերյալ»։ «Շնորհակալություն»։ «Չե՞ք պատասխանում քաղաքական հարցերի»։ «Ոչ»։ «Ինչո՞ւ»։ «Շատ պարզ»։ «Ո՞րն է պարզը»։ «Փոխնախարարը քաղաքական պաշտոն չէ․․․ դեռ»։ «Դեռ»-ը բավականին բազմիմաստ հնչեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում