«Ժամանակ». «Հայփոստի» աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ

«Ժամանակ». «Հայփոստի» աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ

«Նախկինում տեղեկացրել էինք, որ «Հայփոստը» վաճառքի է հանվել, նշել էինք նաև հավանական գնոր­դի անունը, և ահա, մեզ հասած տե­ղեկությունների համաձայն՝ տևա­կան ժամանակ է, ինչ ընկերության գլխամասում նստած են ՀՀ կառա­վարությունից եկած մարդիկ և ինչ-ինչ ուսումնասիրություններ են կա­տարում: Աշխատակիցների շրջա­նում խուճապային տրամադրու­թյուններ են, մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում, առավել ևս, որ խոսք է գնում ընկերության վա­ճառքի, ապա և լուրջ կրճատումնե­րի մասին: Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ առանց այն էլ միջին և ցածր դասի աշխատողներին չնչին գումարներ են տալիս, իսկ ղեկավար կազմը միլիոններ է ստացել, հիմա էլ կանգ­նած են ընդհանրապես աշխա­տանքը կորցնելու վտանգի առաջ»,-գրում է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում