«Ժամանակ». «Հայփոստի» աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ
14/02/2018 09:32
Նմանատիպ
«Նախկինում տեղեկացրել էինք, որ «Հայփոստը» վաճառքի է հանվել, նշել էինք նաև հավանական գնորդի անունը, և ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է, ինչ ընկերության գլխամասում նստած են ՀՀ կառավարությունից եկած մարդիկ և ինչ-ինչ ուսումնասիրություններ են կատարում: Աշխատակիցների շրջանում խուճապային տրամադրություններ են, մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում, առավել ևս, որ խոսք է գնում ընկերության վաճառքի, ապա և լուրջ կրճատումների մասին: Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ առանց այն էլ միջին և ցածր դասի աշխատողներին չնչին գումարներ են տալիս, իսկ ղեկավար կազմը միլիոններ է ստացել, հիմա էլ կանգնած են ընդհանրապես աշխատանքը կորցնելու վտանգի առաջ»,-գրում է թերթը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում