AM | RU
USD
EUR
RUB

Հայ-չինական առևտրաշրջանառության ավելի քան 30 տոկոսանոց աճը գոհացուցիչ է, բայց ակտիվ աշխատանքները շարունակվում են. Աբաջյան

 
 

Չինաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալների ավելի քան 30 տոկոսանոց աճը թեև տպավորիչ է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի համար, բայց ակտիվ աշխատանքները շարունակվելու են նաև այս տարի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:

-Պարոն Աբաջյան, Չինաստանը Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է ու թիրախային ճանաչված շուկաներից մեկը: Հայ-չինական տնտեսական կապերն ամրապնդելու, չինական ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև այդ երկիր մեր արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նախորդ տարի։

-Չինաստանն այսօր, անկասկած, Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկն է: Նախորդ տարի հայ-չինական տնտեսական կապերը զարգացնելու և խորացնելու նպատակով տարբեր միջոցառումներ են անցկացվել թե՛ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, թե՛ այլ քաղաքներում և մարզերում, հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, որոնց ներկայացվել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտը և գրավչությունները։ Առարկայական քննարկումներ են տեղի ունեցել տարբեր ուղղություններով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Մենք փորձել ենք չինացի գործարարներին փոխանցել համապարփակ և ճշգրիտ տեղեկատվություն Հայաստանում և տարածաշրջանում տիրող տնտեսաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատ հաճախ չինացի գործարարները կամ ընդհանրապես տեղեկացված չեն, կամ ունեն տարբեր աղբյուրներից ստացված ոչ ճշգրիտ, խեղաթյուրված տեղեկատվություն մեր երկրի և տարածաշրջանի վերաբերյալ, ինչը կարող է խոչընդոտել առևտրատնտեսական և մասնավորապես ներդրումային հարաբերությունների զարգացմանը:

Այս ամենից զատ նաև առանձին հանդիպումներ, քննարկումներ և տեղեկատվության փոխանակություն է տեղի ունեցել չինական ընկերությունների հետ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն սկսելու առնչությամբ: Այս ամենի և բազմաթիվ այլ գործոնների ազդեցությամբ նախորդ տարի գրանցվեց հայ-չինական առևտրաշրջանառության ցուցանիշի ավելի քան 30 տոկոս աճ։ Թեև սա տպավորիչ ցուցանիշ է, այնուամենայնիվ մենք չենք բավարարվելու այս ցուցանիշով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և մասնավորապես առևտրային ներկայացուցչության ջանքերը միտված են լինելու այս ցուցանիշի շարունակական աճին։ 2018 թվականին ևս ակտիվ աշխատանք ենք ծավալելու Չինաստանից Հայաստան ներդրումներ ներգրավելու և հայկական արտադրության ապրանքների համար դեպի այս թիրախային շուկա մուտքի դռներ գտնելու ուղղությամբ:

-Նախորդ տարի Ձեր և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանի ներկայությամբ բացվեց համագործակցության գրասենյակը: Հայկական բիզնեսը որքանո՞վ է ներկայացված այնտեղ և ինչպե՞ս եք պատրաստվում ներգրավել հայ արտահանողներին՝ օգտագործելու այս հարթակը ևս։

-Այո, ինչպես բազմիցս նշել ենք, նոյեմբերի 17-ին ՉԺՀ Ցինտաո քաղաքի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի առաջարկով և ֆինանսավորմամբ` բացվել է ՉԺՀ-ում Հայաստանի համագործակցության գրասենյակը, որտեղ գործարարներին հնարավորություն է տրվում բացել իրենց ձեռնարկությունների մասնաճյուղերը և զբաղվել իրենց արտադրանքի ներկայացմամբ և իրացմամբ: Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում հանդիպումներ եմ նախաձեռնել տարբեր հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել չինական շուկա մուտք գործելու հնարավորությունները և խոչընդոտները։ Գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրող այդ ընկերությունների, ինչպես նաև տարատեսակ ոչ ալկոհոլային խմիչքների, գյուղատնտեսական պահածոյացված արտադրանքի և շոկոլադի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների հետ հանդիպումների ժամանակ փորձել ենք մանրամասն ներկայացնել նաև Ցինտաոյի համագործակցության գրասենյակի ընձեռած հնարավորությունները:

Հայ գործարարների շրջանում չինական շուկայի վերաբերյալ հետաքրքրվածությունը բավականին մեծ է, սակայն մեծ են նաև ռիսկերը այդ շուկա մուտք գործելու հարցում, ինչի պատճառով հայ գործարարները դեռևս անվստահությամբ և զգուշավորությամբ են մոտենում առկա հնարավորություններին:

Այս ամենը հաշվի առնելով՝ մենք, համագործակցելով չինական և հայկական պետական և մասնավոր շրջանակների հետ, շարունակաբար փորձում ենք անել հնարավորը չինական շուկան հայկական բիզնեսի համար առավել հասանելի և հասկանալի դարձնելու համար: Ինչ վերաբերում է Ցինտաոյի Հայաստանի համագործակցության գրասենյակին, ապա հայ գործարարների հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում պետք է նշեմ, որ այս ուղղությամբ ևս հետաքրքրվածություն կա, և հուսով ենք, որ մոտ ապագայում որոշ աշխատանքային քննարկումների արդյունքում Ցինտաոյում կբացվեն հայկական ընկերությունների ներկայացուցչություններ, և այս հարթակի միջոցով վերջիններիս արտադրանքը ներկայացված կլինի չինական շուկայում:

-Վերջերս շատ է խոսվում չինական շուկայի՝ որպես զբոսաշրջային կարևոր շուկայի թիրախավորման մասին: Կա՞ն արդյոք դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների այցելություններն ավելացնելուն ուղղված քայլեր։

-Չինական շուկան այսօր կարևորագույն զբոսաշրջային շուկա է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Այս ուղղությամբ նախորդ տարի հիմնականում փորձել ենք Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների ու առանձնահատկությունների մասին համապարփակ տեղեկատվության տարածում ապահովել: Այս ոլորտում ևս կարևորագույն խնդիրներից մեկը չինացիների շրջանում Հայաստանի վերաբերյալ ոչ ճշգրիտ ու խեղաթյուրված տեղեկատվության կամ էլ առհասարակ վերջինիս լրիվ բացակայության գործոնն է: Աշխատանքներ են տարվում չինական համապատասխան օնլայն տեղեկատվական հարթակներում Հայաստանի մասին տեղեկատվության, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող տեսահոլովակների տարածման ուղղությամբ: Վերջիններս անցած տարի բազմիցս ներկայացվել են տարատեսակ միջոցառումների ժամանակ և արժանացել են չինական լսարանի բարձր գնահատանքին: Հարկ է նշել նաև, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից պատրաստված տեսահոլովակները հատուկ չինական լսարանի համար թարգմանվել են չինարեն: Այս աշխատանքները նույնպես շարունակական բնույթ են կրելու: Բացի դրանից Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմանդրամի հետ այս տարի արդեն մեկնարկել ենք առավել թիրախավորված աշխատանք հայկական և չինական զբոսաշրջային շուկաներում գործող ակտիվ տուրօպերատորների հետ: Փորձելու ենք տեղեկատվության երկկողմանի տարածման և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով երկու կողմերի միջև ստեղծել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ, և դրա արդյունքում խթանել դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների աճը: Հնարավորություն կա նաև օգտագործել վերոնշյալ հայկական գրասենյակի հնարավորությունները չինական շուկայում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի և առհասարակ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Սպասվում է նաև Հայաստանի մասնակցությունը մի շարք ցուցահանդեսների ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև տարատեսակ արտահանվող արտադրանքի ուղղություններում:

2017 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 604 միլիոն 486.6 հազար դոլար, որը 2016-ի համեմատ աճել է 33.3 տոկոսով: Չինաստանը երկրորդ տեղում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում` զիջելով միայն Ռուսաստանին: Չինաստանի կշիռն ընդհանուր մեջ 2017-ին կազմել է 9.1 տոկոս:

Լրահոս
Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը Սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan