Մարկոս Պիզելին «Ակտոբե»-ի ֆուտբոլիստ է

Մարկոս Պիզելին «Ակտոբե»-ի ֆուտբոլիստ է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պաշտոնապես համալրեց «Ակտոբե»-ի շարքերը:

Պիզելին «Ակտոբե»-ի առաջին ձեռքբերումն է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Պիզելին 2014/15 թվականներին արդեն եղել է ղազախական այս թիմի կազմում` մասնակցել 50 խաղի` դառնալով 13 գոլի հեղինակ:

Մարկոս Պիզելին մինչ այս հանդես էր գալիս Քաթարի «Ալ-Շաբաբ»-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում