Նուբարաշենում շարունակում են գարշահոտ շնչել

Նուբարաշենում շարունակում են գարշահոտ շնչել

Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածը տարաբնույթ քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց ինչպես համացանցում, այնպես էլ տարբեր հարթակներում: Երևանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Դատախազությունը նյութեր է պատրաստում: Միջադեպից անմիջապես հետո հաղորդագրություն էր տարածել նաև Երևանի քաղաքապետարանը: Դատապարտող հայտարարությունում նշվում է, որ փետրվարի 13-ին Երկիր ծիրանի խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, կանոնակարգը միտումնավոր խախտող, ներկաների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում