Հրաձիգները կպայքարեն Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Հրաձիգները կպայքարեն Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Հայ հրաձիգները փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը կմեկնեն Հունգարիայի Դյոր քաղաք` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին տեղեկացրին հրաձգության ֆեդերացիայից: Եվրոպայի առաջնության 10 մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերում կմրցի 650 մարզիկ:

Հայաստանից կմասնակցի 14 մարզիկ. հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը,Նարեկ Ադամյանը,Իրինա Լաուերը (Աղաջանյան), Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Նորայր Առաքելյանը,Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Մարգարյանը:

Հավաքական թիմում ընդգրկված պատանիները կկրակեն ոչ միայն երիտասարդների պայքարում, այլև կմասնակցեն Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ կխաղարկվեն պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ամեն վարժությունից կխաղարկվի 3 ուղեգիր: Պատանիների պայքարին կմասնակցեն 5 մազրիկ՝ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Ալլա Պողոսյանը և Բենիկ Խլղաթյանը:

ՀՀ հրաձգության հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա փետրվարի 25-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում