Առնվազն 17 մարդ Է զոհվել Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Առնվազն 17 մարդ Է զոհվել Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհ Է դարձել 17 մարդ: Այս մասին հայտնել Է Բրոուդերի շրջանի շերիֆ Սքոթ Իսրայելը:

Փոմփանո Բիչի հոսպիտալի ներկայացուցիչ Էվան Բոուարի խոսքով՝ տեղի երեք հոսպիտալներ Է տեղափոխվել 17 մարդ, այդ թվում՝ նաեւ հրաձիգ Նիկոլաս Քրուզը: Երկու վիրավորներ մահացել են վիրահատական սեղաններին, երեքը գտնվում են ծանր վիճակում, իսկ հրաձիգին հոսպիտալից պահակախմբի հսկողությամբ տարել են շերիֆի գրասենյակ, որտեղ նրան լուսանկարել են, վերցրել մատնահետքերը եւ սկսել հարցաքննել: Դպրոցի շենքում կրակոցները լսվել են պարապմունքների ավարտից քիչ առաջ՝ 14:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին), հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը: Դրանից քիչ առաջ դպրոցում միացվել Է հրդեհային տագնապի ազդանշանը: Բացառված չԷ, որ դա արել Է Քրուզն ինքը՝ խուճապ առաջացնելու համար:

Աշակերտների մեծ մասը փակվել Է դասարաններում: Մինչդեռ 30 փամփուշտանոց պահեստատուփով կիսաավտոմատ հրացանով զինված Քրուզը գնդակահարել Է բոլորին, ովքեր հայտնվել են իր ճանապարհին: Ինչպես լրագրողներին հայտնել Է շերիֆը, «12 մարդ սպանվել Է դպրոցում, երկուսը՝ դպրոցի շենքի մոտ, մեկը՝ փողոցում եւ երկուսն Էլ մահացել են հոսպիտալում»:

«Զոհվածների թվում են ինչպես աշակերտներ, այնպես Էլ չափահասներ»,- նշել Է շերիֆը: Կրակողը, շերիֆի խոսքով՝ավելի վաղ սովորել Է այդ դպրոցում եւ հեռացվել Է կարգապահությունը խախտելու համար: Ոստիկանները նրան բռնել են ողբերգության վայրից մոտավորապես մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Հրաձիգի այդ քայլի դրդապատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում