Կարծես վտանգավոր խելագար լինի. Նևզորովն անդրադարձել է «Երևան վերադառնալու» մասին Ալիևի հայտարարությանը

Կարծես վտանգավոր խելագար լինի. Նևզորովն անդրադարձել է «Երևան վերադառնալու» մասին Ալիևի հայտարարությանը

Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից Ալեքսանդր Նևզորովը ռուսական Эхо Москвы ռադիոկայանի Невзоровские среды հաղորդման փետրվարի 14-ի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարություններին և սուր քննադատության ենթարկել Ադրբեջանի նախագահին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ալիևը Երևանի վերաբերյալ իր հայտարարություններով կարծես վտանգավոր խելագար լինի»,- Невзоровские среды հաղորդման փետրվարի 14-ի եթերում նշել էր Ալեքսանդր Նևզորովը:

Ալեքսանդր Նևզորովը նշել էր նաև, որ Երևանը ադրբեջանցիներինը լինելու վերաբերյալ սուտը ադրբեջանցիների կողմից ստեղծված առասպել է, ինչը կարող դառնալ ապագա արյունահեղության և ատելության պոռթկումների պատճառ:

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը անհրաժեշտ չեն համարել մեկնաբանել հեռուստալրագրողի քննադատական խոսքերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում