ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի կոալիցիայի հարվածներից ռուսների զոհվելու մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի կոալիցիայի հարվածներից ռուսների զոհվելու մասին

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով կարող էին զոհվել հինգ ռուսներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարյուրավոր ռուսների զոհվելու» մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունները նա անվանել է «դասական ապատեղեկատվություն»:

«Նրանք 400-ը չեն, 9-ը չեն, 100-ը չեն և ոչ էլ 10-ը»,- ընդգծել է դիվանագետը՝ շեշտելով, որ խոսքը կարող է գնալ հինգ զոհերի մասին, ենթադրաբար ռուսների:

«Կան նաև տուժածներ, բայց այդ ամենը ճշտել է պահանջում, մասնավորապես, և առաջին հերթին, իհարկե քաղաքացիության. արդյոք նրանք բոլորը հանդիսանում են Ռուսաստանի կամ այլ երկրների քաղաքացիներ»,- ավելացրել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ խոսքը չի գնում ռուսաստանցի զինծառայողների մասին: Նրա խոսքով, սիրիական հակամարտության գոտում «տարբեր նպատակներով» գտնվում են բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր տարածաշրջաններից, այդ թվում՝ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից: «Նրանց բոլորին հետևելը դժվար է»,- ասել է Զախարովան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում