«Իրավունք». Ի՞նչ հակասություններ կան «Ելք»-ի ներսում

«Իրավունք». Ի՞նչ հակասություններ կան «Ելք»-ի ներսում

«Իրավունք»-ը գրել է Աժ «Ելք» խմբակցության դաշինքի տարբեր կուսակցության ներկայացուցիչների միջև հակասությունների մասին:

«Պարոնայք ընդդիմադիր պատգամավորները սկսել են մեկը մյուսին հակասող ելույթներով հանդես գալ: Ու պարզվում է՝ եղած հակասությունները նաև դուրս եկան խորհրդարանի պատերից: Երևանի ավագանու նիստի ժամանակ օրեր առաջ տեղի ունեցած «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից կազմակերպված կեղտաջրով միջադեպից հետո՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները նույնպես հանդես եկան հակառակ դիրքերից: Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, որը նաև «Ելք» խմբակցության ղեկավարն է ու ներկայացնում է էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ամբիոնից հանդես եկավ կառուցողական դիրքերից ու իրավիճակը գնահատեց ըստ էության: Մինչդեռ Դ. Խաժակյանի խոսքը լրիվ հողին հավասարեցրեց «Ելքի» ավագանու անդամ, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը: Այնպես որ, եղած խնդիրներն այլևս ոչ թե անձերի միջև է, այլև քաղաքական է: Ընդ որում՝ այս ամենը տեղի Է ունենում այն ժամանակ, երբ «Լուսավոր Հայաստանում» ակտիվորեն զբաղված են կուսակցության համագումարով»,- գրում թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում