«Իրավունք». Սիմեոն Բաղդասարով. Ոչ մի փոխզիջում չի լինելու

«Իրավունք». Սիմեոն Բաղդասարով. Ոչ մի փոխզիջում չի լինելու

Փոխզիջում հնարավոր է լինի միայն այն ժամանակ, երբ հայկական կողմն ուժեղ հարված հասցնի Ադրբեջանին: «Իրավունք» թերթի հետ զրույցում Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր, գնդապետ Սիմեոն Բաղդասարովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, հատկապես Ադրբեջանի ընտրություններից հետո»:

«Ինչ-որ խումբ, անունը նույնիսկ մոռանում եմ, Մինսկի էր, թե ինչ էր, իրենցից այսքան ժամանակ որևէ օգուտ եղե՞լ է, բացի այն, որ գալիս են Բաքու-Երևան-Ստեփանակերտ լավ ուտում-խմում ու գնում են: Դիվանագետների գործն է այդպիսին, բյուջեի փողերը ծախսել, ճանապարհորդել, լսել ու անգիր արած բառեր կրկնել: …Վերջիվերջո, մենք այսօր ապրում ենք ոչ թե փոխզիջումների դարում, այլ այն ժամանակներում, երբ հաղթում է նա, որն ունի ուժեղ ուժային կառույցներ: Իսկ կարելի՞ է իմանալ ինչ փոխզիջում կարող է լինել: Հենց այս հարցն է, որ փակուղու առաջ է կանգնեցնում բոլորին: Նրանց վրա ժամանակ ու փող ծախսելու փոխարեն, իմացեք, որ ոչ մի փոխզիջում չի լինելու, ավելի լավ է մտածեք հայկական բանակը հզորացնելու մասին»,- ասել է Բաղդասարովը:

Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում