«Փաստ». Գագիկ Մակարյան. Հայաստանից ԱՄՆ արտահանման աշխուժացում կա

«Փաստ». Գագիկ Մակարյան. Հայաստանից ԱՄՆ արտահանման աշխուժացում կա

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, «Փաստ» թերթի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի նախագծին, ասել է. «Կարծում եմ՝ բոլոր արտոնությունները բխում են նրանից, որ ԱՄՆ–ն բարյացակամ է ՀՀ–ի հանդեպ և ԱՄՆ իշխանությունները տեսնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով կամք կա:

«Ներդրումների օրենքը դեռ կատարյալ չէ, և հիմա ՀՀ–ում ներդրումների մասին նոր օրենքի նախագիծ է գրվում: Ամենամեծ խնդիրը, որը հուզում է ներդրողներին, ինչպես նաև ԱՄՆ իշխանությանը, այն է, որ դատական համակարգը մեզ մոտ կոռումպացված է: Երաշխավորված ի՞նչ մեխանիզմներ պետք է ստեղծվեն ներդրումների օրենքի շրջանակներում կամ դրանից դուրս, որոնք կպաշտպանեն ներդրողի շահերը, և նա կցանկանա բիզնես ծավալել հայկական գործընկերոջ հետ: Իրավունքի պաշտպանությունն ամենահուզող խնդիրներից մեկն է: Նշված օրենքը շուտով շրջանառության մեջ կդրվի, կքննարկենք: Բացի այդ՝ «Սնանկության մասին» օրենք է գրվում, շրջանառության մեջ է նաև Աշխատանքային նոր օրենսգիրքը: Նշվածներն իրար գումարելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանը աստիճանաբար գրավչություն է ձեռք բերելու: Այս բոլորը շատ կարևոր է օտարերկրյա ներդրողի համար… Հիմա բավականին ակտիվացել է արդյունաբերական ապրանքների թողարկումը: Բացի այդ՝ ակտիվացում կա նաև սննդամթերքի, պահածոների, խմիչքների և այլ շուկաներում: Ակտիվացումը կհանգեցնի նրան, որ մի մասն անպայման կարտահանվի, որովհետև ներքին շուկան այդքան մեծ պահանջարկ չունի»,- թերթի հետ զրույցում նշել է Մակարյանը:

Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում