Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Արսենալ»-ի հաղթանակի մասին

Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Արսենալ»-ի հաղթանակի մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպայի լիգայում 1/16 եզրափակչում «զինագործների» տոնած հաղթանակի մասին:

«Իմ կարծիքով սա նրանց առաջին խաղն էր երկար դադարից հետո: Իսկ մեզ մոտ մրցաշրջանը ընթացքի մեջ է և մենք խաղային պրակտիկա ունենք: Սակայն նրանք լավ թիմ ունեն և փորձում են ցուցադրել իրենց ընդունակությունները և փորձառությունը: Մեր գործը հեշտացրեց այն, որ 2 գնդակ խփեցինք խաղի մեկնարկին: Իսկ ինչ կապված է Եվրոպայի լիգայում նորից հաղթելու հետ, ապա մենք պետք է շարունակենք պայքարել և կտեսնենք, թե ինչ կլինի վերջում»-ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Էստերսուդ» (0:3): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին, դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում