Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից

Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Ահմեթ Յըլդըրըմը կարող է զրկվել պատգամավորական մանդատից: Պատճառը երկրի նախագահի հասցեին հնչեցված հայտարարությունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին «պալատում գտնվող փադիշահ թափթփուկ» արտահայտությունն անելու համար Մուշի դատարանը նրան օրերս դատապարտել էր 1 տարի և 2 ամիս ազատազրկման: Դատարանի այս որոշումից հետո մեջլիս է ուղարկվել պաշտոնական գրություն նրան պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ:

Ավելի վաղ պատգամավորական մանդատներից զրկվել էին նույն կուսակցության պատգամավորներ Ֆիգեն Յուքսեքդաղը, Նուրսել Այդողանը և Բեսիմե Քոնջան, ովքեր մեղադրվել էին պետության անվտանգությանը սպառնալու մեջ:

Ահմեթ Յըլդըրըմի պարագայում առաջին անգամ պատգամավորը մանդատից կզրկվի երկրի նախագահին վիրավորելու հիմնավորմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում